Գործարար Խաչատուր Սուքիասյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում դրական գնահատականներ է հնչեցրել կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ին տեղի էր ունեցավ եռակողմ հանդիպում՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ, որի արդյունքում ստորագրվել էր հայտարարություն՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունը վերականգնելու վերաբերյալ:
«Մենք հիմա պետք է գնանք այն ճանապարհով, որ բոլոր հարևանների հետ կոոպերացիա ունենանք»,-հայտարարել է գործարարը:
Դիտարկմանը, որ ապաշրջափակման առումով սկեպտիկները ավելի շատ են, նախ՝ Ադրբեջանը չի դադարեցնում թշնամական գործողությունները մեր նկատմամբ, երկրորդ՝ մենք տալիս ենք միջանցք, որը թուրքերի երազանքն ու, փաստորեն, նրանց երազանքը բավարարում ենք, նա արձագանքել է.
«Իսկ մեր երազանքը ո՞րն է, որ այսպես փակվա՞ծ մնանք: Ես չեմ պատկերացնում՝ ի՞նչ են ասում, ինձ համար դա աընդունելի է: Իսկ այն, որ ագրեսիվ վարքագիծ ունեն, կարծում եմ, եթե կա նման վարքագիծ, կամաց-կամաց կնվազի: Այդ ագրեսիան մեզ պետք չէ, մեզ պետք է կարգավորվել ու շատ հզոր բանակ ունենալ»:
Խաչատուր Սուքիասյանը հարցազրույցի ժամանակ նշել է նաև, որ չի բացառում իր մասնակցությունն ապագա ընտրություններին:
«Վերջերս մի հետաքրքիր հարցազրույց եմ լսել: Խոսքը Բորիս Ելցինի կնոջ՝ Նաինա Ելցինայի հարցարույցի մասին է: Նա ասաց՝ Ելցինի առողջականվիճակը շատ վատ էր, չէր ուզում մասնակցել երկրորդ փուլին, բայց երբ տեսավ, որ Ռուսաստանի Դաշնությանն ուղղված վտանգ կար և Զուգիանովը կարող էր ընտրվել, նա անպայման իր մեջ ուժ գտավ և իր առողջության հաշվին գնաց 2-րդ ընտրության: Հետո, գիտեք՝ այն հանձնեց Վլադիմիր Պուտինին: Հայաստանում շատ մարդիկ եթե տեսնեն, որ Հայաստանում վտանգ կա, նրանք նույնպես կակտիվանան: Նրանցից մեկն էլ ես եմ»,-ընդգծել է գործարարը: