«Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը նախատեսվում է գործարկել 2022-ի սկզբին:
Այս մասին ուրբաթ օրը Ղազախստանում կայացած «Թվային Ալմաթի 2021» ֆորումում հայտարարեց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը:
««Աշխատանք ԵԱՏՄ-ում» հավելվածը օգնում է աշխատանք գտնել «հնգյակի» երկրներում, – ասաց ՌԴ կառավարության ղեկավարը:
«Սա մեկ ծառայություն է, որը կարող եք օգտագործել թափուր աշխատատեղեր գտնելու, անհրաժեշտ փաստաթղթեր կազմելու, այդ թվում՝ բժշկական ապահովագրության մեջ, դա կօգնի նաև բնակարանների ընտրության հարցում»:
Ռուսաստանի վարչապետի խոսքով՝ «դա կլինի հարմարավետ, անխափան ծառայություն յուրաքանչյուրի համար, ով ցանկանում է աշխատանք գտնել ԵԱՏՄ երկրներում: Ե՛վ աշխատանքի, և՛ կացության հետ կապված գրեթե բոլոր հարցերը, մասնավորապես Ռուսաստանում, կարող են լուծվել մինչ տեղափոխվելը՝ առանց դիմելու երբեմն անբարեխիղճ միջնորդների ծառայություններին»:
«Աշխատանք ԵԱՏՄ-ում» ծրագիրը Հայաստանում կգործի աշխատանքի որոնման և «Գործ» անձնակազմի ընտրության տեղեկատվական համակարգի միջոցով: