Մեկնարկեցին ԱԺ հերթական նիստերը։
Փետրվարի 9-ին գումարվող նիստի օրակարգում ընդգրկվել է 16 հարց:
Հաստատվել են հերթական նիստերի օրակարգի նախագծերը։ ԱԺ-ն կքննարկի Կրթության, գիտության, մշակությի և սպորտի հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթները։
Օրակարգում ընդգրկված է նաև Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության, «Պետական սահմանի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին հարցերը։
Մանրամասները՝ տեսանյութում․