Ադրբեջանի հետ կա ևս մեկ պայմանավորվածություն։ Այս մասին ԱԺ-Կառավարության հարցուպատասխանի ժամանակ տեղեկացրեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանի հացին, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, բացի ռուսական կողմի միջնորդությամբ ստորագրված երկու հայտարարություններից, կա այլ փաստաթուղթ։
«Ես, բացի ՌԴ-ի միջնորդությամբ ստորագրված հայտարարություններից, այլ փաստաթղթից տեղեկացված չեմ։ Բացի եռակողմ հայտարարություններից, որոնք որ ներկայացվել են, կա Ադրբեջանի հետ ևս մեկ պայմանավորվածություն Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհահատվածի մասով, քանի որ ճանապարհը վիճարկելի հատվածներով էր անցնում։ Դա միակ պայմանավորվածությունն է, որն ինձ է հայտնի»,- նշեց Ավինյանը։