«Պարոն Գորգիսյան, Ձեր կողմից ներկայացված մոտեցումը, 17+ կուսակցությունների մոտեցումը նույնական են։ Դուք առաջարկում եք վարչապետի փոփոխություն, մենք մերժում ենք, ասում ենք՝ գնանք ընտրությունների, որովհետև ժողովուրդը պետք է որոշի։
Եթե այնքան խորն է մեր քաղաքական ճգնաժամը, ընտրությունների միջոցով նոր քաղաքական միջավայր պետք է ձևավորենք։ Դուք, փաստացի, դա մերժել եք»,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։
Նա հավելեց, որ պետք է շարժվեն այն ճանապարհային քարտեզով, որը հրապարակել է վարչապետը․
«Ճանապարհային քարտեզի ամփոփումից հետո նոր խորհրդակցություններ կսկսենք»։