ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է Հանրապետության հրապարակում գտնվող «Հայրենիքի փրկության շարժման» վրան։ Այս մասին հայտնել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը:
Հիշեցնենք, որ «Հայրենիքի փրկության շարժում»-ը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն Վազգեն Մանուկյանն է։