Երևանի Հայ-ռուսական համալսարանի բակում ինքնաբուխ բողոքի ակցիա է տեղի ունենում։ Ելույթներ են ունեցել դասախոսներ, ուսխորհրդի ներկայացուցիչներ, աշխատակազմի ներկայացուցիչներ։
Նրանք իրենց անվերապահ աջակցությունն են արտահայտում ռեկտոր Արմեն Դարբինյանին և վերահաստատում, որ այն, ինչ կատարվում է ռեկտորի շուրջ, անօրինական է։ Նրանց համար անընդունելի է իշխանությունների գործելաոճը։
Ի դեպ՝ Դարբինյանը այսօր միտումնավոր համալսարան չէր եկել, որպեսզի իր ներկայությունը չկապվի ակցիայի կազմակերպման հետ։
Հիշեցնենք, որ Դարբինյանը բաց նամակ էր հղել Նիկոլ Փաշինյանին, որը քննադատություններով լի էր։ Այնտեղ պատմվում էր, որ կառավարության ուղղորդմամբ ԱԱԾ ներկայացուցիչը իրեն պաշտոնից ազատման ակնարկներ է արել։