Իմ խոսքը սխալ մեկնաբանության առիթ է դարձել: Ուզում եմ կրկին ասել այն, ինչ ասել եմ հարազատների հետ հանդիպմանը և խնդրել բոլորին զերծ մնալ նուրբ թեմաների շուրջ մանիպուլյատիվ հայտարարություններից: Այս մասին գրառում է արել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։
«Հանդիպման ընթացքում հնչած այն պնդմանը, որ որևէ աշխատանք չի տարվում գերիների վերադարձի ուղղությամբ, պատասխանել եմ, որ կառավարությունը ամենօրյա աշխատանքներ է իրականացնում՝ օր առաջ իրենց հարազատներին վերադարձնելու հայրենիք և որպես այդ աշխատանքի օրինակ եմ բերել մի քանի օր առաջ մեր 5 եղբայրների վերադարձը Հայաստան»,- գրել է Թորոսյանը։
Հիշեցնենք, որ անհետ կորած զինծառայողների հարազատները հայտնել են, որ իրենց հետ զրույցի ժամանակ Թորոսյանն ասել է՝ գոհ եղեք, որ 5 գերիներին էլ վերադարձրել ենք։