ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի ներկայացրած ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը:
Առաջարկվում է վիրավորանքի համար մինչև 1 մլն փոխհատուցման չափի փոխարեն սահմանել մինչև 5 մլն դրամ, իսկ զրպարտության համար՝ մինչև 2 մլն-ի փոխարեն մինչև 10 մլն դրամ փոխհատուցման չափ:
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը կեղծ զրպարտությունից կամ վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև մեր քաղաքացիներին հնարավորություն կընձեռի ավելի ստույգ տեղեկություն ստանալ:
Ի դեպ, նախագիծը բուռն քննարկման և քննադատության ենթարկվեց:
ԼՀԿ-ական Էդմոն Մարուքյանը նկատեց, որ նրանք, ովքեր զրպարտել են, այսօր խոսում են զրպարտության դեմ պայքարից։
Նրա համոզմամբ՝ այս օրենքի նախագծով ոչինչ չի փոխվելու, ֆեյքերը շարունակելու են գործել, միայն թղթաբանությունն է ավելանալու։
Պատգամավորը նախկին և ներկա իշխանություններին հորդորեց «անջատել» իրեց ֆեյքերը։