Պարզվում է՝ իշխանությունները գաղտնի պայմանագիր են կնքել և հարաբերություններ կարգավորել։ Այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ մեկնաբանելով համացանցում տարածված Արցախին ու Սյունիքին վերաբերող հայտարարության տեքստը:
«Եթե անգամ հայտարարությունը ստորագրված լինի գործադիր իշխանության կողմից, միևնույն է, այն ոչ միայն հակապետական ու հակազգային, այլև իրավունքի կոպիտ խախտումով ու իրավաբանական ուժ չունեցող փաստաթուղթ է: Մինչև դեկտեմբերի 18-ն արդեն կոնկրետ գործողություն է կատարվել», – նշեց Տարոն Սիմոնյանը և ասաց, որ տեղի ունեցածի վերաբերյալ իշխանություններից բացատրություն է պահանջում։
Իսկ անդրադառնալով Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժմանը՝ պատգամավորն ասաց, որ իր տեղեկությամբ՝ Արցախի իշխանությունները շուտով հայտարարություն կանեն և կնշեն, որ խնդիրը տրամաբանական լուծում է ստանալու, և հայ ազգի արժանապատվությունը չի նսեմացվելու:
Հիշեցնենք, որ վերջին երկու օրերին սոցիալական ցանցերում և հասարակության շրջանում սկսել են քննարկել Մարտունի քաղաքում տեղադրված Գարեգին Նժդեհի արձանի ապամոնտաժման հարցը:
Մանրամասները՝ տեսանյությում․