Նիկոլ Փաշինյանը ստորագրել է պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին որոշումը, համաձայն որի՝ հաստիքների թիվը կրճատվել է 4-ով: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական էջից։
«Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 34-րդ հոդվածի 1-ին մասի՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Պետական իշխանության մարմիններում հաստիքների առավելագույն թիվը սահմանելու մասին» N 706-Ա որոշման N 5 հավելվածի 3-րդ կետում «129» թիվը փոխարինել «124» թվով»,- գրված է որոշման մեջ: