«Բարգավաճ Հայաստան կուսակցության» առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
Մասնավորապես, պատասխանելով Hraparak.am-ի հարցին՝ արտահերթ ընտրությունների թեման արդեն փա՞կ է և չի կարող լինե՞լ գոնե 2021-ի ընթացքում, նա պատասխանել է. «Ոչ մի փակ բա չկա, բայց ասենք թե՝ հիմնականում, եղել է հանդիպում, Փաշինյանի հետ, Ազգային ժողովում: Մեր հանդիպումը կարճ ա եղել, բոլորը գիտեն, ես ասել եմ, որ մինչև Դուք հրաժարական չտաք, տվյալ թեմայով քննարկմանը չեմ մասնակցի։ Ու ավարտվել ա։ Ես ասել եմ՝ չեմ մասնակցելու։ Բայց ուզում եմ ասել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ երբ որ տեղի ունենան, «Բարգավաճ Հայաստանը» մասնակցելու է, և բոլորն էլ թող իմանան՝ մենակ։ Առանց դաշինքի, առանց որևիցե մի կուսակցության»: