«Այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր»,-հարցազրույցի ժամանակ նեշ է Ս. Սարգսյանը:
Դիտարկմանը, թե լայնորեն տարածված վարկած կա, ըստ որի՝ ՀՀ գործող վարաչպետը Ձեր պրոյեկտն է, և հարցին՝ դա այդպե՞ս է, թե ոչ, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Ես այդպիսի նախագիծ անգամ իմ թշնամուն չէի ցանկանա, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի: Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև»:
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի հարաբերություններին, նա, մասնավորապես, նշել է.
«Եթե Ալիևի քայլերը կապիտուլատնը համարում է կառուցողական, ապա պետք է բացատրի, ո՞ր քայլերը՝ ռազմական գործողություններ սկսե՞լը, թե ինչ-որ գաղտնի պայմանավորվածություններ են եղել, ինչ-որ գաղտնի խոստումներ են տվել իրար: Երբ այս խելապակաս իշխանությունները հրաժարվեցին մեր ձեռքբերումներից և սկսեցին Ալիևից տեղեկանալ բանակցային պատմության մասին, ինձ համար արդեն հասկանալի էր, որ մենք գնում ենք դեպի պարտություն, որ մենք գնում ենք դեպի պատերազմ»:
Սերժ Սարգսյանի հարցազրույցն ամբողջությամբ կհրապարակվի վաղը՝ ժամը 21:00-ին: