Ես ապրիլյան պատերազմի ժամանակ հայտարարեցի՝ եթե պատերազմը երկարաձգվի, ապա ՀՀ-ն ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը: Փառք Աստծո, պատերազմը կարճ տևեց, և պատերազմի ունեցանք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններ: Ուստի համարեցի, որ դեռևս վաղ է ճանաչել ԼՂՀ անկախությունը: Բայց ինձ համար անհասկանալի է, թե 44 օրերի ընթացքում այս իշխանություններն ինչո՞ւ չճանաչեցին Լեռնային Ղարաբաղի անկախությունը: «Արմյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այս մասին նշել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Պարտավոր էին ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Եթե համանախագահները, միջազգային հանրությունը համարում էին, ո ԼՂՀ ճանաչումը ՀՀ-ի կողմից բանակցությունները փակուղի տանել կլիներ, և, որպես արդյունք, ռազմական գործողություններ կլինեին, ապա եթե ռազմական գործողություններ էին, ինչն էր խանգարում ճանաչել անկախությունը»,-նշեց ՀՀ երրորդ նախագահը:
Հարցին՝ հիմա ո՞ւշ է ճանաչել ու դիտարկմանը՝ Մոսկվայից ասում են՝ դեռ կարգավիճակի քննարկման ժամանակը չէ, Ս. Սարգսյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ վաղ թե ուշ գալու ենք դրան, բայց պետք է խելամտություն ցուցաբերենք, ճիշտ ժամանակը գտնել: Մենք պարտավոր էինք ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ աշխարհին ասելու, որ դա անում ենք, որպեսզի ԼՂ բնակչությանը փորձենք փրկել բնաջնջումից»: