Փետրվարի 12-ին ՀՀ ԵԿՄ վարչություն էր այցելել Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Վարչության նախագահ Սասուն Միքայելյանն ու քաղաքապետ Հայկ Մարությանը մատուռում մոմ վառեցին և աղոթեցին հանուն հայրենիքի նահատակված հերոսների անմահ հիշատակի համար:
Այս մասին հայտնում են ԵԿՄ լրատվական ծառայությունից։
Ի դեպ, Սասուն Միքայելյանը Հայկ Մարությանին պարգևատրել է ԵԿՄ պատվոգրով՝ համատեղ արդյունավետ համագործակցության համար։