Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարները եռակողմ հանդիպում կանցկացնեն Բաքվում փետրվարի 19-ին:
«Փետրվարի 19-ին Բաքվում կկայանա Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի ԱԳ նախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը», – հայտնել է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը:
Փետրվարի 18-ին կայանալիք հանդիպմանը մասնակցելու համար Բաքու կժամանի Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն, փետրվարի 19-ին ՝ Վրաստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Դավիդ Զալկալիանին:
«Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը երկկողմ հանդիպումներ կունենա վրացի և թուրք գործընկերների հետ»,- հաղորդում է ԱԳՆ-ն: