Ռուսաստանի Պետական Դումայում եւ ՌԴ Դաշնությունների խորհրդում այս օրերին «Եդինայա Ռոսիայի» եւ ՌԴ կոմունիստական կուսակցության խորհրդարանական ղեկավար կազմերի հետ քննարկումների հիմնական թեման Արցախն է՝ հետպատերազմյան Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, ռազմագերիների՝ առանց որեւէ նախապայմանի վերադարձնելու հարցը, անհետ կորածների խնդիրը։ Այս մասին գրել է ԱԺ ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Ռուս իմ գործընկերներին եմ փոխանցել ռազմագերիների եւ գերի ընկած քաղաքացիական անձանց այն ցուցակները, որը ուղարկվել է նաեւ Եվրոպական դատարան, եւ վստահ եմ, որ կարվի առավելագույնը գերիների վերադարձի համար»,- գրել է պատգամավորը և հավելե, որ բնականաբար, ներկայացրել է նաև Հայաստանի ներքաղաքական իրավիճակն ու այս իրավիճակի հանգուցալուծման հնարավոր ճանապարհները։