Բողոքի ակցիաները լինելու են ավելի ակտիվ, շարունակական, ներգրավվելու են բազմաթիվ մարդիկ: Այս մասին փետրվարի 20-ին ընդդիմության հանրահավաքից ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը
«Յուրաքանչյուրի մասնակցությունը շատ կարևոր է: Այս հանրահավաքին մասնակցում են իմ երեխաները, կինս, ընկերներս: Հավատացեք, տանը նստելով հեռուստացույցի կամ համակարգչի դիմաց քննդատելով մենք որևէ արդյունքի չենք հասնելու: Արդյունքը պրիմիտիվ իշխանափոխությունը չէ, այլ երկրի կործանումը կասեցնելը: Մի ոտքով արդեն անդունդի մեջ ենք»,- ասել է Վանեցյանը: