Փետրվարի 20-ը հայտարարում ենք մեր շարժման նոր սկզիբ և նոր էջ ենք բացում Հայաստանի ժողովրդի պատմության մեջ: Փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ ասել է «Հայրենիքի» փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:
«Այս իշխանությունների հեռացման համաժողովրդական պահանջը պետք է դարձնենք համաժողովրդական պայքար և այսօրվանից սկսած Նիկոլը և նրա իշխանությունը օր ու արև չպետք է ունենան: Այսօրվանից սկսում ենք անդադար անհնազանդության ակցիաներ»,- նշել է նա:
«Այս եղանակային պայմաններում այստեղ հավաքվելով դուք ապացուցեցիք, որ մենք չեք համակերպում, դուք ապացուցեցիք, որ հայը կարող է վեր կենալ, իր առջև դնել նոր նպատակներ, նոր երազանքներ և իրականցնել: Հայ ժողովուրդը չի պարտվել, հայ զինվորը չի պարտվել, մենք համատեղ ուժերով հեռացնելու ենք այս իշխանությանը և կառուցելու ենք մեր երազած հայրենիքը»,- ասել Իշխան Սաղաթելյանը:
Նա տեղեկացրել է նաև նոր նախաձեռնության մասին. «Առաջիկայում մենք գումարելու ենք համահայկական ներկայացուցչական մեծ ֆորում: Այդ ֆորումով սկիզբ է դրվելու Հայաստանի վերելքի ծրագրին: Համահայկական ֆորումում մեկտեղվելու են ռեսուրսներ, գաղափարներ, ծրագրեր, առաջարկներ և ձևակերպվելու է համակահյական նոր օրակարգ՝ ազգային վերածննդի ծրագիր:
Մեր բոլորի երազանքը հզոր Հայաստան առաջատար գիտությամբ, զարգացած տնտեսությամբ, ժամանակակից բանակով ազգային պետություն ունենալն է: Դրան հասենելու համար կա մեկ գլխավոր խոչընդոտ՝ Նիկոլ Փաշինյան»: