2020թ. հունիսի 5-ին ես ասացի, որ անդունդի եզրին ենք: Փետրվարի 20-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
«Կառավարությունը պետք է հրաժարական տա, չհրարժարվելու դեպքում վիճակն ավելի է վատանալու: Այս անփորձ երիտասարդներն ի վիճակի չեն, արդեն 2,5 տարի ոչ մի բան չեն արել: Եթե խելք ունենային, բանակցեին, պատերազմ չէր լինի»,- ելույթում նշել է Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ դանակը հասել է ոսկորին, անհրաժեշտ են շտապ քայլեր. «Այսօր շատ վատ վիճակում ենք՝ տնտեսական ճգնաժամ, համավարակ, Արցախյան պատերազմ: Թոշակը չի բավարարում, ամեն ինչ թանկացել է, այսօր պետք է խնդիրները լուծվեն, թոշակները բարձրացվեն, որ մարդիկ գոնե գոյատևեն: Պետությունը պետք է որոշ վարկեր սառեցնի, ներում շնորհի, քանի որ տնտեսական ճգնաժամ է, մինչև վիճակը կարգավորվի»: Գագիկ Ծառուկյանը շեշտել է, որ գործող կառավարությունն ի վիճակի չէ այդ խնդիրներին լուծում տալ: