Փետրվարի 22-ին նախարար Արա Այվազյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասիին` նրա պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնել է ԱԳՆ պաշտոնական կայքը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց մշտական ներկայացուցչին Հայաստանում ծավալած գործունեության համար` մաղթելով նրան հաջողություններ իր հետագա աշխատանքում։