ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը գրել է․
«Եթե իշխանությունները հայրենիքը սիրեին ու պաշտպանեին այնպես, ինչպես պաշտպանում են սեփական աթոռը, մենք պատերազմում չէինք պարտվի, հազարավոր զոհեր չէինք ունենա, հայրենիք չէինք կորցնի։
Իրավիճակի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն ընդամենը 100 մետր ոտքով անցնելու համար հազարավոր ոստիկաններ է փողոց հանել»։
Իշխան Սաղաթելյանը գրառմանը կից լուսանկարներ է հրապարակել։
Հիշեցնենք, որ երեկ ընդդիմությունը հայտարարել էր, որ ժամը 11։00-ին հավաքվելու են կառավարության շենքի մոտ, որպեսզի խոչընդոտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը։