«Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության համակարգող, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ոստիկաններին կոչ է անում չկատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանները։
«Ես հստակ կոչ ունեմ ոստիկաններին․ դուք պետք է հիշեք բոլոր ոստիկաններին, որոնց սոված-ծարավ թողել էին սարերում, թողել էին Շուշիում։
Դուք էլ պետք է արժանապատվություն ունենաք՝ ձեր ընկերների, գործընկերների ինքնասիրության, արժանապատվության համար պետք է չկատարեք խելագարի հրամանները»։
Հիշեցնենք, որ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Հայրենիքի փրկության շարժման հերթական բողոքի ակցիան:
Մասնակիցները Արամ Մանուկյանի արձանի մոտից երթով շարժվել են դեպի ԱԱԾ շենք, այնուհետև երթը կշարունակվի դեպի ոստիկանության շենք: