Հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը ֆրանսիական կողմի հետ քննարկելու և դրանց ուղղությամբ իրականացվող աշխատանքները համակարգելու համար ստեղծվել է աշխատանքային խումբ և հաստատվել դրա անհատական կազմը: Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Աշխատանքային խմբի ղեկավարին՝ 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների մասին»,- ասված է որոշման մեջ: