Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող երիտասարդները բողոքի ակցիայի շրջանակում ներխուժել են ԵՊՀ շենք:
Շենքում հավաքված երիտասարդները զրուցում են ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանի հետ:
Նա վերահաստատեց նոյեմբերի 20-ի հայտարարությունն առ այն, որ այս կառավարությունը պետք է հրաժարական տա:
«Բայց դա չի նշանակում, որ պետք է տապալեք հանրային կարգը, հիմա դուք դա եք անում»,- ասաց Գևորգյանը:
Հայկական է արդյոք Շուշին, թե ոչ հարցին, Գևորգյանը պատասխանեց, որ Շուշին հայկական է, բայց հարց տալուց հետո պետք է լսել պատասխանը:
Սակայն, առանց դա անելու երիտասարդները «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով հեռացան ԵՊՀ-ից:
Մանրամասները՝ տեսանյութում․