ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Հայկ Կոնջորյանը փետրվարի 24–ին ԵԱՀԿ ԽՎ մշտական կոմիտեի նիստում բարձրացրել է հայ ռազմագերիների շուտափույթ վերադարձի հարցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայկ Կոնջորյանը։
Նշվել է, որ Ադրբեջանը պետք է անհապաղ վերադարձնի հայ ռազմագերիներին և այլ պահվող անձանց՝ կատարելով եռակողմ հայտարարությամբ ստանձնած իր պարտավորությունները։