ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր Facebook-ի էջում անդրադարձել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի հայտարարությանը.
«Գլխավոր շտաբի հայտարարությունը համարում եմ ռազմական հեղաշրջման փորձ:
Մեր բոլոր կողմնակիցներին հենց հիմա հրավիրում եմ Հանրապետության Հրապարակ: Առաջիկայում հանրությանը կդիմեմ ուղիղ եթերում»,-գրել է վարչապետը։