Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դուրս եկավ ՀՀ կառավարության շենքից ու մոտեցավ իր համակիրներին։ Այս մասին հայտնում է Armenia Today-ի թղթակիցը։
Նա հայտարարել է, որ ժամը 16:00-ին ելույթ կունենա Հանրապետության հրապարակում և կպատմի ճգնաժամից դուրս գալու իր տեսլականի մասին:
«Բացառված է, մոռացեք այդ մասին», – այսպես է վարչապետը պատասխանել այն հարցին, թե արդյոք այդ լարվածությունը կարող է հանգեցնել քաղաքացիական պատերազմի:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը կառավարության շենքի դիմաց հավաքված իր կողմնակիցների հետ մտնում է Ազատության հրապարակ, որտեղ հավաքված են ընդդիմության կողմնակիցները:
Հիշեցնենք, որ Գլխավոր շտաբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին հրավիրել է Հանրապետության հրապարակ։
Մանրամասները՝ տեսանյութում․