ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով երկրում ստեղծված իրավիճակին։
«Սիրելի հայրենակիցներ,
Այս օրհասական պահին կոչ ենք անում ձեզ տեր լինել մեր պետությանը, կանգնել մեր Զինված ուժերի, Հայոց բանակի կողքին։ Պատերազմում պարտված ու հող հանձնած իշխանությունը պետք է հեռանա։ Դա է մեր ազգային վերածննդի առաջին անհրաժեշտ գրավականը, դա է այսօրվա հրամայականը»,-ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին ժամը 16։00-ին հրավիրել է Հանրապետության հրապարակ։ Իսկ «Հայրենիքի փրկության շարժումը» քաղաքացիներին հրավիրել է Ազատության հրապարակ։