«Նիկոլը գնում է Էրդողանի սցենարով։ Կարծում եմ՝ հիմա սկսելու է ժողովրդի հավաքվելու իմիտացիան, որի գործընթացն, իր հանձնարարությամբ, իրականացնում է Գռզոն։ Այդ հանրահավաքին կամ դրանից հետո կփորձի մտցնել արտակարգ դրություն, պարետային ժամ: Մի խոսքով, կանի այն ամենը, ինչ արեց Էրդողանը, քանի որ Հայաստանի վիլայեթացման գործընթացն ունի անհրաժեշտ փուլեր։ Կստացվի՞՝ իհարկե ոչ։ Բայց այս ընթացքում բոլորս նորից կտեսնենք ժողովրդի դավաճաններին։ Ինչևէ։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն այսօր հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը։ Հավելենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանն իր աջակիցներին ժամը 16։00-ին հրավիրել է Հանրապետության հրապարակ։ Իսկ «Հայրենիքի փրկության շարժումը» քաղաքացիներին հրավիրել է Ազատության հրապարակ։