ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումն ստացել է:
Այս պահի դրությամբ, սակայն, Արմեն Սարգսյանը դեռ չի ստորագրել որոշումը։ Այս մասին Armenia Today-ին հայտնեցին ՀՀ նախագահի տեղեկատվության և լրատվության վարչությունից։
Հիշեցնենք, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։
Վարչապետն այն ռազմական հեղաշրջման փորձ է որակել։
Հիշեցնենք նաև՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել էր, որ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանից բացի, որոշում է կայացրել պաշտոնից ազատել նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին: