Այսօր՝ փետրվարի 25-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ա.Այվազյանի միջև:
Այվազյանը տեղեկացրել է Հանրապետությունում վերջին զարգացումների մասին: Ռուսական կողմից ընդգծվել է, որ իրավիճակը դիտարկում ենք որպես Հայաստանի ներքին գործ, ակնկալում ենք, որ այն կկարգավորվի խաղաղ ճանապարհով:
Հիշեցնենք, որ փետրվարի 25-ի առավոտյան ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը:
ՀՀ վարչապետը հայտարարել է, որ ԳՇ հայտարարությունը համարում է ռազմական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում: