ՀՀ քննչական Կոմիտեն հանրապետությունում ստեղծված իրավիճակի հետ կապված հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել զգոնություն և զսպվածություն, չտրվել տարաբնույթ սադրանքների, զերծ մնալ անօրինական գործողություններից և նախազգուշացնում, որ նմանատիպ ցանկացած քայլ կարժանանա իրավական գնահատականի:
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է լիարժեքորեն իրականացնել օրենքով իրեն վերապահված լիազորություններն ու գործառույթները»:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարություն է տարածել՝ վճռական բողոք արտահայտելով Տիրան Խաչատրյանին գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալի պաշտոնից ազատելու առնչությամբ: Ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՀ զինված ուժերը պահանջել են ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը: