Փետրվարի 25-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը հեռախոսազրույց ունեցավ սենատոր Բոբ Մենենդեսի հետ: Այս մասին
հայտնել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատունը:
Դեսպանը շնորհավորեց սենատոր Մենենդեսին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Զրույցի ընթացքում դեսպան Ներսեսյանը ներկայացրեց Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և կարևորեց դրանց հաղթահարմանն նպատակով միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ ներգրավվածությունը:
Դեսպան Ներսեսյանը սենատորի ուշադրությանը հրավիրեց հայ ռազմագերիների և պատանդի կարգավիճակում գտնվող քաղաքացիական անձանց խնդիրը և երկուստեք ընդգծեցին նրանց անհապաղ հայրենադարձման ուղղությամբ անրաժեշտ միջոցներ ձեռնարկելու կարևորությունը։
Սենատորի խնդրանքով Վարուժան Ներսեսյանը ներկայացրեց Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումների հետ կապված իրավիճակը։