Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի գնահատմամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր հենարանները. մարդկանց 80 տոկոսը դեմ է նրան։ Հրավիրված հանրահավաքի մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում նա նկատեց, որ Փաշինյանը ցանկանում է Օնիկ Գասպարյանին հունից հանել։
Խոսելով Փաշինյանի երեկվա հանրահավաքի մասին, Մանուկյանը նկատեց, որ հավաքված մարդկանց թվում շատ էին քաղաքացիական հագուստով ոստիկաններ, մի քանի օլիգարխի աշխատողներ, որոնց բերել էին այնտեղ։
«Ոչ մի էներգետիկա չկար դրա մեջ, և զարմանալի է, որ վարչապետն ուզում է երթ անցկացնի ու այդքան քիչ մարդ է գալիս։ Դա ցույց է տալիս, որ այն կողմում մեծ մասամբ անտարբեր մարդիկ են, որոնք այս կողմում չեն, բայց այն կողմում էլ չեն՝ իրենց գլուխը պահելու համար համաձայնում են, երբ իրենց պարտադրում են գնալ ինչ-որ տեղ»,-նշեց Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․