Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին: Այս մասին ասված է ԱԺ-ի տարածած հայտարարության մեջ:
Կողմերը քննարկել են խորհրդարանի եւ նախագահի դերը առկա ներքաղաքական իրավիճակի լիցքաթափման գործում:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Վարչապետն այս հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ:
Նա նախագահին առաջարկ ներկայացրեց Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին, բայց Արմեն Սարգսյանը դեռ այն չի ստորագրել: