Ռուսաստանի Դաշնության Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Հայաստանում:
Այս մասին հաղորդել են Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունից, հայտնում է ТАСС-ը:
«Զրուցակիցները քննարկել են Երևանում տեղի ունեցած վերջին իրադարձությունները: Դաշնային խորհրդի նախագահը նշել է, որ Ռուսաստանը ընթացիկ իրադարձությունները համարում է ՀՀ ներքին գործը և ապավինում է իրավիճակը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելուն»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Վարչապետն այս հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ: Նա նախագահին առաջարկ ներկայացրեց Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին, բայց Արմեն Սարգսյանը դեռ այն չի ստորագրել: