Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբ, որտեղ հանդիպում է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հայտարարություն էր տարածել՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ կառավարության հրաժարականը: Վարչապետն այս հայտարարությունը համարեց ռազմական հեղաշրջման փորձ: Նա նախագահին առաջարկ ներկայացրեց Օնիկ Գասպարյանին Գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու մասին, բայց Արմեն Սարգսյանը դեռ այն չի ստորագրել: