Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Փեյչինովիչ-Բուրիչը հայտարարությամբ է հանդես եկել՝ անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, երկրում ստեղծված իրավիճակին: Այս մասին հայտնում է Ria.ru-ն:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Փեյչինովիչ-Բուրիչը Հայաստանում քաղաքական ուժերին զսպվածության կոչ է արել:
«Ես ուշադիր հետևում եմ Հայաստանի անդամ երկրում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և հանդարտության, զսպվածության և պատասխանատվության կոչ եմ անում: Բոլոր քաղաքական տարաձայնությունները պետք է քննարկվեն և կարգավորվեն խաղաղ ճանապարհով, հասարակության քաղաքացիական ներկայացուցիչների մասնակցությամբ՝ բանակցությունների սեղանի շուրջ: Տարաձայնությունները պետք է քննարկվեն ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին համապատասխա»,-ասված Է Փեյչինովիչ-Բուրիչի հայտարարության մեջ, որը հրապարակվել է ԵԽ կայքում:
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը հանդես եկավ կառավարության և վարչապետի հրաժարականի պահանջով, որին հաջորդեցին իշխանության և ընդդիմության հանրահավաքները: Այսօր բողոքի ցույցերը շարունակվել են: