Այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը լչագրողների հետ հանդիպմանը պատասխանել է հարցին, թեորքանով է համապատասխանում իրականությանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն առ այն, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը իր հայտարարությունն անելիս կատարել է Սերժ Սարգսյանի հրամանը:
«Համապատասխանում է այնքանով, որքանով իրականությանը համապատասխանում են կապիտուլյանտի հայտարարություններն այն մասին, թե որքան կառուցողական է Ալիևը, որ Շուշին ադրբեջանական քաղաք է, որ «Իսկանդերը» պայթում է 10 տոկոսով և այն մասին, որ «Իսկանդերը» 80-ականների զենք է»,- ասել է Սրագսյանը, ապա հավելել, որ «ամենայն հավանականությամբ նոր ներկայացում է պատրաստվում»
«Համբերենք, կտեսնենք: Իսկ մնացած հարցերին կպատասխանեմ, երբ ներկայացումը նայենք, կա՛մ ընթացքում, կա՛մ վերջում: Մոտ ժամանակներում ես կպատասխանեմ բոլոր հարցերին»,- ասել է Սերժ Սարգսյանը: