Հայաստանի իշխանություններից որոշ մարդիկ և նրանց հետ համաձայնող քաղաքական գործիչներն ուզում են վարկաբեկել ռուսական զենքը. այս մասին հայտարարել է ՌԴ Պետական դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Կոնստանտին Զատուլինը՝ Sputnik Արմենիայի կազմակերպած տեսակոնֆերանսի ժամանակ։
«Ռուսական զենքը նորմալ, վարպետ ձեռքերում հասնում է իր նպատակին։ Ռուսական զենքը, որը չեն ցանկանում օգտագործել, ինքն իրեն չի կրակում»,-ասել է Զատուլինը։
Հեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի` 44-օրյա պատերազմի ընթացքում «Իսկանդերը» ժամանակին չօգտագործելու վերաբերյալ մեղադրանքներին, ասել էր, որ Սարգսյանը թող հարց տա՝ ինչո՞ւ է «Իսկանդերը» պայթել 10%-ով։
Իսկ Նախօրեին էլ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել էր, որ «պատերազմում պարտվել են ոչ միայն Հայաստանն ու Արցախը, այլև ռուսական զենքը»: