Երևանի Բաղրամյան փողոցում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքն ավարտվեց երթով: Երթով շարժվում են դեպի ՀՀ նախագահի նստավայր: Դրանից հետո երթը շարունակելու են Պարոնյան փողոցով, այնուհետև` Երևանի տարբեր փողոցներով: Այս մասին ասել է Հայ Յեղափոխական Դաշնակցության անդամ Գեղամ Մանուկյանը:
«Մարտի 7-ին՝ ամբողջ օրվա ընթացքում, Բաղրամյան պողոտայում լինելու են քննարկումներ, միջոցառումներ:
Մարտի 8-ին նախատեսված է Հայրենիքի փրկության շարժման կանանց հավաք և հատուկ ծրագիր, որի մասին մանրամասներ կներկայացնենք ավելի ուշ»,- ասաց Գեղամ Մանուկյանը: