ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումներ՝ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանին 2021 թվականի ապրիլի 4-7-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության խորհրդի երրորդ նիստին, «Իննոպրոմ. Մեծ արդյունաբերական շաբաթ Ուզբեկստանում» միջազգային արդյունաբերական ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու համար։
Վահան Քերոբյանի և Արմեն Այվազյանի` Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառուների վճարները կատարվելու են Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարը գործուղումից վերադառնալուց հետո՝ եռօրյա ժամկետում, Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը պետք է ներկայացնի Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: