ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ստորագրել է Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին որոշումը։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայկ Չոբանյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասված է որոշման մեջ: