«Իսկանդեր» հրթիռային համակարգեր չեն օգտագործվել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ժամանակ, և դա հաստատվել է, ուրբաթ լրագրողներին ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Որքան հասկանում եմ, սա նոր տեղեկություն է: Ես չգիտեմ՝ զինվորականներն այդ մասին զեկուցե՞լ են և նրանք ունե՞ն արդյոք այդ առնչությամբ որևէ տեղեկություն: Սա, իհարկե, ավելի շատ զինվորականների իրավասության ներքո է»,- ասաց Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նախագահը տեղյա՞կ է ղարաբաղյան հակամարտության գոտում «Իսկանդեր» հրթիռի բեկորներ հայտնաբերելու վերաբերյալ ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մասին:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը հայտարարել է «Իսկանդեր» հրթիռների բեկորներ հայտնաբերելու մասին, որոնք, ըստ Բաքվի, կիրառել է Հայաստանն անցած աշնանը Ղարաբաղյան պատերազմի ժամանակ: Հրթիռների բեկորները ներկայացվել են «Ազերլանդշաֆտ» ԲԲԸ տարածքում, դրանք ցույց են տվել Ադրբեջանի ականազերծման գործողությունների ազգային գործակալության ներկայացուցիչները: «Ազերլանդշաֆտ» ԲԲԸ-ի խոսնակը լրագրողներին հայտնել էր, որ ականների մաքրման ժամանակ Շուշի քաղաքում երկու հրթիռների բեկորներ են հայտնաբերվել: