Տատիկս միշտ ասում էր՝ թուրքի հետ ընկերություն անելուց մահակը ձեռքիցդ չգցես: Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտարություններին անդրադառնալով՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշել է գեներալ-գնդապետ, Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը:
Լրագրողները նրան հիշեցրել են, որ հենց իր ազգականը՝ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն է նշել Թուրքիայի հանդեպ Երևանի մոտեցումներում շտկումներ մտցնելու մասին։
Հիշեցնենք, որ բուռն քննադատության էր արժանացել Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունը, որը նշել էր, թե պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի հանդեպ Երևանի մոտեցումներում։
Հարցին՝ այդ թեմայով զրույց ունեցե՞լ է Ա. Գրիգորյանի հետ, Մովսես Հակոբյանը կարճ պատասխան տվեց:
Մանրամասները՝ տեսանյութում: