Պաշտոնապես ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարի պաշտոնը: Այս մասին իր Facebook-յան էջում գրում է Տավուշի նախկին մարզպետ, ԲՏԱ նորաթուխ նախարար Հայկ Չոբանյանը:
«Գիտելիքի եւ մարդկային ներուժի գերակայության, նրանց անսահման հնարավորությունների իմ մշտական համոզմունքը պետք է լինի բոլոր նախաձեռնություններիս ու գործողություններիս հիմքում։
Սիրով եւ հավատով եմ վերադառնում իմ հարազատ ոլորտ։ Համոզված եմ, որ այս հրաշալի, տաղանդավոր մարդկանց հետ, որոնցից շատերն իմ լավ բարեկամներն են, իրականացնելու ենք Հայաստանը բարձր տեխնոլոգիական երկիր դարձնելու մեր երազանքը»,- գրել է Չոբանյանը։