«Հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը եւ առաջնորդվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով՝ դադարած համարել «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով ընտրված պատգամավոր Սուրեն Գրիգորյանի՝ պատգամավորի լիազորությունները»,-նշված է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ստորագրած արձանագրության մեջ:
Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ Սուրեն Գրիգորյանը վայր է դնում պատգամավորական մանդատը: Ի դեպ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ նա նշանակվելու է արդարադատության փոխնախարար: