Հայաստանը կենտրոնացած է Ռուսաստանի հետ լայն ու երկարաժամկետ ռազմատեխնիկական համագործակցության վրա, որը բխում է երկու պետությունների երկարաժամկետ ռազմավարական շահերից:
Այս մասին «Интерфакс» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հաշվի առնելով, որ միջպետական երկկողմ համաձայնագրերին համապատասխան` ՀՀ տարածքում ստեղծվել և գործում է հայ-ռուսական երկու խմբավորում` Զորքերի միացյալ խմբավորումը և Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգը, և երկու երկրները ՀԱՊԿ-ի կազմում են, հասկանալի է, որ Հայաստանը խիստ շահագրգռված է Ռուսաստանից մատակարարումների հարցում։
Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ Հայաստանի տարածքում, միջպետական երկկողմ համաձայնագրերով ստեղծվել և գործում են երկու հայ-ռուսական կազմավորումներ՝ Միացյալ ուժերի և Տարածաշրջանային միացյալ հակաօդային պաշտպանության համակարգ, պարզ է, որ Հայաստանը չափազանց շահագրգռված է Ռուսաստանի մատակարարումներով, որպեսզի ունենա ժամանակակից և համատեղելի զենք ու զինամթերք»:
Հարցին, թե արդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է շարունակել գնել ռուսական զենք, մասնավորապես՝ Սու-30 կործանիչներ և մարտագլխիկներ, Հայաստանի վարչապետը պատասխանեց. «Ձեր նշած օդանավի տեսակի վերաբերյալ ես նույնպես դրական պատասխան կտամ, քանի որ սրանք ժամանակակից բազմաֆունկցիոնալ կործանիչներ են, և դրանց գնումը նախատեսված է ինչպես մեր երկկողմ պայմանագրային փաստաթղթերով, այնպես էլ Զինված ուժերի զարգացման ծրագրով»:
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել «Интерфакс»-ին Մոսկվա կատարելիք աշխատանքային այցի նախօրեին: Ապրիլի 7-ին նախատեսված է ՀՀ վարչապետի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: