Սևան քաղաքում մեկնարկել է Հայրենիքի փրկության շարժման հանրահավաքը։ Շարժումը երկրի մարզերում սկսում է հանդիպումների ու հանրահավաքների շարք:
Լրագրողների հետ կարճ զրույցում Շարժման համակարգող, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը նշեց, որ կուսակցությունը դեռ դիրքորոշում չունի առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին իր մասնակցության վերաբերյալ:
«Հանրահավաքից հետո ես կպատասխանեմ ձեր բոլոր հարցերին»,- ասաց ՀՅԴ-ականը՝ դիմելով լրատվամիջոցներին: